Վերջին օրերին համացանցում ակտիվորեն շրջանառվում
է մի տեսանյութ, որը իբր ներկայացնում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արգիշտի Մեխակյանին։
Տվյալ տեսանյութը արհեստական ինտելեկտով (AI) պատրաստված կեղծ կոնտենտ է, որը որևէ կապ չունի իրականության հետ։
Ակնհայտ է, որ AI գործիքը վերջին շրջանում ընդդիմությունը
լայնորեն օգտագործում է ապատեղեկատվություն
տարածելու, ընտրական գործընթացները մանիպուլացնելու համար։
Սակայն զավեշտալին
այն է, որ արհեստական ինտելեկտի գործիքներով պատրաստված կոնտենտի «զոհ» էր դարձել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանը, որը իր վերջին ասուլիսում դեմքի
լուրջ արտահայտությամբ հրապարակային կերպով
մեկնաբանեց AI-ով պատրաստած մի նկարի մասին,
որտեղ իբր «ԵՄ ղեկավարները Սպիտակ տան դռան տակ նստած սպասում են Տրամպ֊Զելենսկի հանդիպումն ավարտվի, իրենց էլ ընդունի»։
Այսպիսի դեպքերը ևս
մեկ անգամ ապացուցում են՝ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ոչ միայն օգուտ տալ,
այլև նաև վնասել քաղաքական գործիչներին, ինչպես դա եղավ Քոչարյանի պարագայում։
Այնուամենայնիվ հորդորում ենք
համացանցում նմանատիպ կոնտենտի բախվելիս չշտապել
եզրակացություններ անել, իսկ քաղաքական գործիչներին ու հանրային դեմքերին՝ պահպանել
զգուշություն և պատասխանատվություն՝ հանրային հարթակներում հրապարակում անելիս։