Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ջրահեռացման խողովակների համար փոս փորելու ժամանակ Վաղաշեն գյուղի 19-րդ փողոցում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և այն լցվել է մոտ 4 մետր երկարությամբ փոսում աշխատանքներ կատարող Ստեփան Գ.-ի վրա:
Այս պահին գյուղացիները և փրկարարները աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն այնտեղից դուրս բերելու ուղղությամբ: Տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգու գյուղացիները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել փոսից: