Կապանում ԵՄ առաքելության դիտորդները ներկայացել են առաջիկա անելիքները

Այս շաբաթ Կապանում տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ առաքելության կողմից կազմակերպած հերթական հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են շուրջ 34 համայնքային ներկայացուցիչներ, այդ թվում՝ Քաջարան համայնքից։


Ինչպես հայտնում է առաքելությունը, հանդիպմանը ՀԵՄԱ դիտորդները ներկայացել են առաքելության հիմնական գործառույթները, առաջիկա անելիքները, պատասխանել մասնակիցների հարցերին՝ կապված զեկույցների մշակման, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։


«Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար և հուսով, որ համայնքների հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը կշարունակվեն նույն տեմպով»,- ասվում է հաղորդագրության մեջ։