Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 2 զոհ, 7 վիրավոր

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան զոհեր և տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10  մ)․ ուղևորներից երկուսը մահացել են։


Ավտոմեքենայի վարորդը և վեց ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել մինչ գազի բալոնի պարպվելը։