Ռուսաստանը պատրաստ է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «եթե մեզ հարցնեին». Ուշակով

Ռուսաստանը կաջակցի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


«Կարծում եմ՝ այս պահին կաջակցեր, եթե մեզ հարցնեին»,- ասել է նա։


Ուշակովը հավելել է նաև, որ զարմացած է Ուկրաինայի պատրաստակամությամբ՝ աջակցել Թրամփին որպես Նոբելյան մրցանակակիր, եթե նա Կիևին տրամադրի մեծ հեռահարությամբ Tomahawk հրթիռներ։ «Այսինքն՝ խաղաղության մրցանակ՝ զենք մատակարարելու համար։ Նույնիսկ միտքը հրեշավոր է, բայց եթե այդպիսի կատեգորիաներով են մարդիկ մտածում, դա խոսում է այն ​​մասին, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում»,- ասել է Պուտինի օգնականը։


Այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները Թրամփի Նոբելյան մրցանակը և Tomahawk-ը կապում են իրար, նախօրեին հայտնել է «Politico»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անուղղակի խոսքին։ «Պատերազմը դադարեցնելու ծրագիրը հեշտ չի լինի, բայց դա, անկասկած, դեպի առաջ ճանապարհ է։ Եվ եթե Թրամփը աշխարհին, նախևառաջ՝ ուկրաինացի ժողովրդին, հնարավորություն տա այդպիսի հրադադարի, ապա այո, նրան պետք է առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մենք նրան կառաջադրենք Ուկրաինայի անունից»,- լրագրողներին ասել է նա՝ խոսելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թրամփի հետ հանդիպման մասին։