Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Մասնավորապես, 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատողներ, և առաջադրվել է 34 մլն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում, և առաջադրվել է շուրջ 128․2 մլն դրամ տուգանք
Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերը՝ այստեղ։