Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, Պուտինը սխալվել է. Գևորգ Պապոյանը փաստ է հրապարակել

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։


«Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել»,- հետաքրքրվել էր Պուտինը։


«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է»,- պատասխանել էր Փաշինյանը։


«Ո՛չ, ավելին է»,- հակադարձել էր ՌԴ նախագահը։


Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե անցած տարի մոտ 9 միլիարդ էր, իսկ Պուտինն անդրդվելի էր, պնդել էր՝ ավելի շատ է։