Մեր սերունդը ազատ ինտերնետը փրկելու շատ քիչ ժամանակ ունի․ Պավել Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր ծննդյան օրը հայտարարել է, որ չի ցանկանում այն նշել: 



«Ես 41 տարեկան եմ դառնում, բայց չեմ ցանկանում տոնել։ Մեր սերունդը քիչ ժամանակ ունի՝ փրկելու ազատ ինտերնետը, որն ստեղծել են մեր հայրերը։ Այն, ինչն երբեմն խոստանում էր ազատ տեղեկատվության շրջանառություն, այժմ վերածվում է հսկողության հզոր գործիքի», - գրել է Դուրովն իր Telegram-ի ալիքում։



Նրա խոսքով՝ «նախկինում ազատ համարվող երկրները» սկսել են իրականացնել «անտիուտոպիական միջոցներ», ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ներդրվում են թվային անձնագրեր, Ավստրալիայում՝ օնլայն տարիքային ստուգում, ԵՄ երկրներում՝ անձնական հաղորդագրությունների զանգվածային սքանավորում։



«Գերմանիան հետապնդում է յուրաքանչյուրին, ով համարձակվում է առցանց քննադատել պաշտոնյաներին: Մեծ Բրիտանիայում հազարավոր մարդիկ բանտարկվում են թվիթերի համար: Ֆրանսիան քրեական հետաքննություններ է անցկացնում ազատությունն ու անձնական կյանքը պաշտպանող տեխնոլոգիական առաջնորդների դեմ», - հավելել է Telegram-ի հիմնադիրը:



Ըստ նրա՝ ներկայիս սերունդը ռիսկի է դիմում դառնալ պատմության մեջ վերջին ազատ սերունդը՝ հրաժարվելով խոսքի ազատությունից, ազատ շուկայից, ինքնիշխանությունից ու անձնական կյանքի անձեռնմխելիությունից։



«Այսպիսով՝ ոչ, ես այսօր չեմ տոնի։ Իմ ժամանակը քիչ է։ Մեր ժամանակը քիչ է», - եզրափակել է Դուրովը։