Սերժ Սարգսյանը հաջողություն մաղթեց Թաթոյանին

Սերժ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք որևէ առնչություն ունի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնած նոր քաղաքական ուժի հետ։


Սարգսյանի խոսքով՝ նման խոսակցությունները հիմնված են ենթադրությունների վրա։ «Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություններ անել իմ մասնակցության մասին»,– ասել է Սարգսյանն՝ ընդգծելով նման լուրերի իրական հիմք չունենալը։


Սարգսյանը նաև քաղաքական նոր նախաձեռնությունների բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություն իրենց գործունեության մեջ։