ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո Դուշանբե կատարած այցը, հայտարարել է, որ Տաջիկստանում հատուկ նշանակություն է տրվում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի ուսումնասիրությանը։
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է. «Տաջիկստանում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի ուսումնասիրությանը հատուկ նշանակություն են տալիս։ Նկատի ունեմ և՛ թատերական գործունեությունը, և, որ ամենակարևորն է, որ ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է օրենքով։ Եվ դա շատ կարևոր է։ Դա մեր միջազգային կապերի հետագա զարգացման հիմքն է»։
Հաղորդվում է նաև, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդես է եկել դպրոցներ բացելու նախաձեռնությամբ, որտեղ ոչ միայն ռուսաց լեզու կուսումնասիրվի, այլև ամբողջ ուսուցումը կիրականացվի ռուսերենով։
Պուտինը նշել է. «Մեր դասախոսների մեծ քանակությունն է այստեղ աշխատում, և մենք, անշուշտ, կավելացնենք ռուսական բուհերի մասնաճյուղերի աշխատանքային պայմանները, որոնք ծավալել են իրենց գործունեությունն այստեղ, և կաջակցենք Տաջիկստանից երիտասարդների՝ ՌԴ բուհերում կրթություն ստանալու ձգտմանը»։