«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի քաղաքական հայտարարություններին, մասնավորապես «երկրի գաղափարական ղեկավար» ձևակերպմանը:
«Հիմա, որ էս տղային սահմանադրական կարգը տապալելու կոչ անելու մեղադրանք առաջադրվի, կասեն` քաղաքական հետապնդում է։ Ինչ ասել է «երկրի գաղափարական ղեկավար», նման պաշտոն, կոչում կամ տիտղոս ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում։ Ի՞նչ է առաջարկում Նարեկ Կարապետյանը. վարչապետ ընտրել մի մարդու, իսկ երկրի գաղափարական ղեկավարումը հանձնել մեկ այլ մարդո՞ւ։
Դա արդեն կնշանակի ստվերային կառավարում, մարիոնետային կառավարություն, որոշում կայացնողի զրո հաշվետվողականություն և ստվերային տնտեսության տարածում (որովհետև ստվերային կառավարման գործիքները, որպես կանոն, ֆինանսականն են ու էլի ստվերային)։ Իհարկե նման օրինակները բազմաթիվ են աշխարհում, բայց Նարեկ Կարապետյանը հաստատ չէր ցանկանա նման երկրում ապրել»,- գրել է Եղոյանը։