Բախվել են «Տոյոտա»-ն և Սպիտակ-Վանաձոր երթուղու «Գազել»-ը․ կա 7 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լուսինե Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հունան Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրի տեղեկություններով «Գազելը» սպասարկում է Սպիտակ-Վանաձոր երթուղին։