ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի վախենում ԱՄՆ-ի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրի (ՀԱՍ-III) երկարաձգումից հրաժարվելուց։ Ըստ նրա, նման դեպքում հնարավորություն կլինի «հայտարարել նոր զենքի մասին», որն ավելի վաղ հայտարարվել էր։
Պուտինը, պատասխանելով ՀԱՍ-III-ի (որի գործողության ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարին) ճակատագրի մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանը փորձարկում է նոր տեսակի սպառազինություններ և շուտով կհայտարարի դրանց մասին, ուստի չի վախենում պայմանագրի երկարաձգումից ԱՄՆ-ի հրաժարվելուց։
«ՀԱՍ-III. Վաշինգտոնի կողմից ազդակնե՞ր կան։ Մենք կապ ունենք ԱԳՆ-ի և Պետդեպարտամենտի գծով։ Արդյոք մի քանի ամիսը բավակա՞ն կլինի երկարաձգման համար։ Բավական կլինի, բարի կամք է հարկավոր»,- պատասխանել է նախագահը։
Պուտինը հավելել է, որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի այդ պայմանագրից, ապա Ռուսաստանն ունի նոր սպառազինություններ։
«Խնդիր չէ. մենք տեղ ունենք շարժվելու համար, մենք ունենք ամենանոր սպառազինությունները, մենք զարգացնում ենք դրանք։ Կարծում եմ, մոտ ժամանակներս հնարավորություն կլինի հայտարարել նոր զենքի մասին, որը մենք ժամանակին անոնսել էինք։ Եթե ոչ, ուրեմն՝ ոչ. ցավալի կլինի, որովհետև ընդհանրապես ոչինչ չի մնա»,- հայտարարել է Պուտինը։