Զելենսկու սպառնալիքները ցուցամոլություն են. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստան կատարած այցի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու մասին խոսակցություններն անվանել է «պոնտաժ» (լրագրողը սխալմամբ «շանտաժ»-ի փոխարեն օգտագործել է «պոնտաժ» բառը. խմբ․)։



Երբ լրագրողը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սպառնում է «Tomahawk»-ներով հարվածել Ռուսաստանին, գրեթե Կրեմլին», և օգտագործել է «պոնտաժ» բառը, Պուտինը պատասխանել է.


«Դուք չեք սխալվել, պոնտաժ նույնպես, պոնտ այստեղ առկա է»։


ՌԴ նախագահը նշել է, որ Tomahawk հրթիռները Կիևին հանձնելու դեպքում Ռուսաստանը կուժեղացնի իր ՀՕՊ համակարգերը։ Մոսկվան բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնությանը։