Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին մեծ մասամբ մարել են կրակի լեզվակներ. առկա է մեծ ծավալի ծխածածկույթ. Ավինյան

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


 

«Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։


 

Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։


 

Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

 


Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը: