Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի իշխանություններն աջակցում են Իտալիայի՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ համաշխարհային զինադադար հայտարարելու վերաբերյալ գաղափարին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Գեորգի Տիխին։
Նա հավելել է, որ Կիևը պատրաստ է սկսել զինադադարը հենց հիմա։
Նշենք, որ ջմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում հաջորդ տարի՝ փետրվարի 6-ից 22-ը։ Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Հռոմը կառաջարկի ՄԱԿ-ին հայտարարել օլիմպիական զինադադար՝ առաջիկա Ձմեռային Օլիմպիադայի անցկացման ժամանակ։