Հոպարի շաքարաքլորը ավելի վաղ ասում էր նախկինների հետ կապ չունեն, չեն միանալու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի քաղաքական հայտարարություններին:


«Էս մանկամիտներին թվում է՝ կարող են ժողովրդին մոլորեցնել ու ձայն կորզել։


Հոպարի շաքարաքլորը ավելի վաղ ասում էր նախկինների հետ կապ չունեն, չեն միանալու, հիմա արդեն խոսում է համագործակցելու մասին։


Բոլորիդ նույն կաթսայում ենք եփելու՝ ձեր Ռոբիկ-Սերժիկի հետ»,- գրել է Չախոյանը։