Կրեմլը ակնկալում է, որ Պուտին-Ալիև հանդիպումից հետո ՌԴ-ի և Ադրբեջանի միջև խնդրահարույց հարցերը կլուծվեն «որոշակի արագությամբ»․ Պեսկով

Մոսկվայի և Բաքվի միջև շփումները չեն ընդհատվել և շարունակվել են, այդ թվում՝ նախագահական վարչակազմերի և օգնականների միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Պեսկովի խոսքով` Կրեմլը ակնկալում է, որ Պուտին-Ալիև հանդիպումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդրահարույց հարցերը կլուծվեն «որոշակի արագությամբ»։