Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10։17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքում այրվում է խոտի դեզ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։36-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։