Տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց մասնակցությամբ «Էրեբունի-Երևան»-ը հաստատեցին որպես կյանքի և խաղաղության տոն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին, գրել է.

 

«Երևանցիներին, Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին շնորհավորում եմ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

 

Տասնյակ հազարավոր քաղաքացիներն էլ իրենց մասնակցությամբ «Էրեբունի-Երևան»-ը հաստատեցին որպես կյանքի և խաղաղության տոն։ Կեցցե՛ք»։