Տաշիր Սամոյի հարազատները փողով ցուցարար են հավաքում

Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի հարազատները պատրաստվում են առաջիկա օրերին հանրահավաք կազմակերպել ի աջակցություն ռուսաստանցի միլիարդատիրոջ։


Բայց քանի որ ունեն մարդկային ռեսուրսների խիստ պակաս և փողոցը լցնելու կարիք, ստիպված են դիմել իրենց ձևով հին մեթոդներին՝ փողով մարդ հավաքելուն։  Medianews-ի  տեղեկություններով այս օրերին Տաշիր Սամոյի հարազատները Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից փորձում են փողով ցուցարարներ հավաքագրել։