Մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ քրեաօլիգարխիան քաղաքականապես մեկ ամբողջություն է․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կալուգայի Սամոյի եղբոր տղան ասում է, որ այս փուլում չենք համագործակցի Սերժի ու Ռոբերտի հետ։


Ճիշտ է ասում, բայց այստեղ հարցը սխալ է ձևակերպված, որովհետև նրանից պետք է հարցնել՝ « հետընտրական զարգացումներում կհամագործակցե՞ք Ռոբերտի ու Սերժի հետ»։


Մարդիկ չեն խաբում, երբ ասում են, որ ընտրական գործընթացի ժամանակ դիստանցավորվում են վերոնշյալ ալերգեն դեմքերից, բայց ընտրություններից հետո միանշանակ կհամագործակցեն, որովհետև նրանք բոլորը նույն քրեաօլիգարխիայի մաս են, որն էլ իր հերթին ռուսական ազդեցության հետևանք է։


Այնպես որ հիշեք Գյումրին․ երբ Վարդանիկից զզվողները ձայնը տալիս էին մի ուրիշ թեկնածուի, բայց վերջում պարզվեց, որ իրենց ձայնը տվել են Վարդանիկին։


Մարդիկ պետք է սկսեն հասկանալ, որ քրեաօլիգարխիան քաղաքականապես մեկ ամբողջություն է, պարզապես ունի տարբեր դրսևորման ձևեր։