Ուկրաինային հեռահար Tomahawk թևավոր հրթիռների մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում։
«Թրամփն
ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, դա նրա
համար վատ կավարտվի»։ Սպառնում է հարյուրմեկերորդ անգամ, կարճ ասած։ Եթե
«բիզնես-խաղաղարարը» նկատի ունի «Տոմահավկ»-երը, ապա արտահայտությունը ճիշտ չէ։ Այդ
հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից առաջ՝
հենց Թրամփի համար»,- գրել է Մեդվեդևը։
Նա պարզաբանել
է, որ «թռիչքի մեջ անհնար է տարբերակել միջուկային «Տոմահավկ»-երը
սովորականներից», ընդ որում՝ արձակումը կիրականացնի ոչ թե Ուկրաինան, այլ ԱՄՆ-ը։
«Կարդա. Թրամփ։ Ինչպե՞ս պատասխանել Ռուսաստանին։ Հենց այդպես»,- գրել է Մեդվեդևը։