Եկել է թացը չորից տարբերելու ժամանակը. Թալինի համայնքապետ

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Էլի չէի խոսի…


Գեղեցիկ, հպարտ, ժողովրդի կողմից վստահված համայնքն եմ ղեկավարում։


Բայց, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, ցավ եմ զգում։ Համացանցը դարձել է ատելության ու անբարոյականության տարածք։ Կյանքում կայացած թե չկայացած, Հայաստանի Հանրապետության համար անգամ մի քար տեղում չդրած մարդիկ խառնվել են իրար ու չգիտես՝ ինչ են ուզում և ինչ են սերմանում։


Իմ հարգելի ժողովուրդ, խնդրում եմ՝ չտրվել վիրտուալ հակամարտություններին և սադրանքներին։ Եկեք բաց աչքերով նայենք, թե ով է իրականում ծառայում մեր երկրին, սթափ նայենք կառավարման քաղաքական թիմին և այլ «թիմերին»։


Եվ կրկնում եմ՝ եկել է ժամանակը թացը չորից տարբերելու։ Եկեք՝ խոհեմ ու խելացի գտնվելով, կառուցենք մեր տունը, մեր համայնքը, մեր երկիրը։


Կեցցե՛ անկախ, ազատ և խաղաղ Հայաստանը։