Չնայած Ադրբեջանի պահանջին, ՀՀ-ն չի ստանձնել և չի ստանձնի պարտավորություն փոխելու Սահմանադրությունը․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը:  Այս մասին Միրզոյանը հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

  

«Հարկ եմ համարում նշել, որ, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի մաս, գոյություն չունի մեր քննարկումներում։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել իր Սահմանադրությունը: Ադրբեջանը շարունակում է այն պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ասաց Միրզոյանը: