Եթե թույլ լինեինք, անմիջապես կխոցեինք. Ռյուտեն բացատրում է՝ ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն հանդուրժում ռուսական ինքնաթիռների «աննշան» խախտումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Դաշինքն անհրաժեշտ չի համարում կոշտ արձագանքել Ռուսաստանի կողմից օդային տարածքի աննշան խախտումներին, քանի որ ունի էական ռազմական գերակայություն։

 

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական ինքնաթիռների հետ կապված վերջին միջադեպերը՝ Ռյուտեն պարզաբանել է, որ քանի դեռ նման գործողություններն իրական սպառնալիք չեն ներկայացնում, Դաշինքը «հանգիստ դուրս է բերում» դրանք իր օդային տարածքից։

 

«Քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում, մենք հանգիստ դուրս ենք բերում նրանց մեր օդային տարածքից։ Սա համաչափ արձագանք է՝ մենք շատ ավելի ուժեղ ենք ռուսներից։ Եթե մենք թույլ լինեինք, հնարավոր է՝ անմիջապես խոցեինք նրանց։ Բայց քանի որ մենք ավելի ուժեղ ենք, մեր պատասխանը համաչափ է»,- ասել է նա։

 

Ռյուտեն նաև հավաստիացրել է, որ Դաշինքը բացարձակ գերակայություն ունի Ռուսաստանի նկատմամբ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ոլորտներում.

 

«Կարելի է հանգիստ լինել՝ ՆԱՏՕ-ի տնտեսությունը 25 անգամ մեծ է ռուսականից։ Մեր բանակն անհամեմատ ավելի հզոր է, քան ռուսականը Երբ խոսքը վերաբերում է մեր ավիացիային, ռուսները նույնիսկ չեն կարող կանգնել մեր կողքին ստվերում՝ իրենց այդ ՄիԳ-31-ներով կամ ինչպես են դրանք կոչվում»,- ավելացրել է նա։