Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անկախության
պալատում գլոբալ միջազգային իրավիճակի և բելառուսա-ամերիկյան հարաբերությունների զարգացման
վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, նախազգուշացրել է «Tomahawk» հրթիռները
Ուկրաինային մատակարարելու պատճառով հնարավոր էսկալացիայի մասին։ Մանրամասները
հաղորդում է «Пул Первого» Telegram-ալիքը։
«Ոչ մի «Tomahawk» հարցը չի լուծի։ Դա իրավիճակը կհասցնի միջուկային
պատերազմի»,- նախազգուշացրել է Բելառուսի նախագահը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր և Վլադիմիր
Պուտինի վերջին հանդիպումները վկայում են այն մասին, որ «ռուսները և ՌԴ ղեկավարությունը
նպատակաուղղված են խաղաղություն հաստատելուն»։
Բելառուսի ղեկավարը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը դա բոլորից լավ է հասկանում։ Լուկաշենկոն նկատել է, որ ամերիկացի առաջնորդը
չի շտապում տալ այդ մահաբեր զենքը և թույլատրել հարվածել Ռուսաստանի խորքը, ինչպես
ակնկալում է Զելենսկին։
Լուկաշենկոն նաև ասել է, որ Թրամփի շնորհիվ միջազգային հարաբերությունները
արագ փոփոխվում են՝ անվանելով դա «վճռական և լուրջ քայլ»։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը տեսնում է Բելառուսի դերը ուկրաինական
հակամարտության կարգավորման գործում, և «Մենք պատրաստ ենք դրան մասնակցել»։
Լուկաշենկոն նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ մեծ գործարք կնքելու հնարավորության
մասին. «Մենք դրան պատրաստ ենք»։