«Պատերազմը պետք է դադարեցվի հիմա հակառակ դեպքում Ուկրաինան կկորցնի ինքնիշխանությունը». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միջազգային հարցերի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, հակառակ դեպքում երկիրը կարող է կորցնել իր ինքնիշխանությունը։


«Մենք կողմ ենք, որպեսզի պատերազմը դադարեցվի հիմա»,- ասել է Լուկաշենկոն, հավելելով. «հակառակ դեպքում այս անկախ ինքնիշխան պետությունը կվերանա»։


Նա բացատրել է, որ «ոմանք... արդեն նայում են Ուկրաինայի արևմտյան մարզերին (և նաև Բելառուսի)»։ 


Լուկաշենկոն ընդգծել է, որ «եթե ամերիկացիները ցանկանում են կարգավորել հակամարտությունը» Ուկրաինայում, բելառուսական կողմը պատրաստ է «դրան մասնակցել»։ Նա նաև հայտնել է, որ Բելառուսը պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ։