Փողին մունաթ. Ամստերդամը ներգրավվել էր թուրքական կառավարության ընդդիմախոսներին հետապնդելու և դատելու ջանքերին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն հայտարարությունը, որում նա ասում է, թե Հայաստանին գրոհելու են ամենօրյա ռեժիմով, մինչև Կարապետյանին չազատեն: 


Ամստերդամը հայտարարությունն արել է՝ ձեռքը խփելով սեղանին:


«Ռոբերտ Ամստերդամը, որ ժամանակին իրապես իրավապաշտպան էր, իսկ այժմ Հայաստանի դեմ է պայքարելու, պարզվում է, վերջին տարիներին`


  1. ներգրավվել էր թուրքական կառավարության` արտերկրում ընդդիմախոսներին հետապնդելու (դատելու) ջանքերին,

  1. պայքարել է (ու պայքարում) է Ուկրաինայի ներկայիս կառավարության դեմ` պաշտպանելով Մոսկվայի Պատրիարխատի շահերը,

  1. քննադատում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները»,- գրել է Իոաննիսյանը և տեղադրել հեշթեգ. #փողին_մունաթ