Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ուղեկցությամբ այցելել է «Առաքելություն Հայաստան սոցիալական ծառայություններ» կենտրոն։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Կենտրոնում թագուհին հանդիպել է տարբեր ազգերի ներկայացուցիչ փախստականների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:
Այցի ընթացքում քննարկվել են նաև փախստականների ինտեգրմանն ուղղված հարցերը։