Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Ռուսաստանը պետք է Վրաստանին վճարի ավելի քան 253 միլիոն եվրո մարդու իրավունքների խախտումների համար, որոնք առաջացել են 2008 թվականի պատերազմից հետո «սահմանների գծի ամրապնդման», այսպես կոչված՝ «բորդերիզացիայի» հետևանքով։
«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (IV)» գործով դատարանն իր վճիռը կայացրել է 2024 թվականի ապրիլին, իսկ այսօր հստակեցրել է փոխհատուցման չափը։
ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումները կրել են համակարգված բնույթ։ Դրանց թվում են՝ ուժի չափազանց կիրառումը, խոշտանգումները և վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, տեղաշարժի ազատության և տներին, հողերին ու ընտանիքներին հասանելիության սահմանափակումները, ինչպես նաև վրացերենով կրթության արգելքը։
Փոխհատուցումը շնորհվելու է ավելի քան 29 հազար տուժածների։