Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սերտ փոխգործակցությամբ տարբեր տարածաշրջանային ձևաչափերով՝ ԱՊՀ և ՇՀԿ, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցություն՝ «Կասպյան հնգյակի» շրջանակներում, «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակ, այդ թվում՝ եվրասիական անվտանգության ճարտարապետության կառուցման համատեքստում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք Բաքվի և Եվրասիական տնտեսական
միության հետ երկխոսության ամրապնդում, ինչի մասին վկայում է արդեն բարի ավանդույթ
դարձած՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին պատվավոր հյուրի կարգավիճակով
Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը։ Հերթական նման միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում
այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Մենք դրական ենք գնահատում Բաքվի հետ մեր փոխգործակցությունը
ԱՊՀ շրջանակներում։ Մեր գործընկերները շատ ակտիվ են ոլորտային համագործակցության տարբեր
ուղղություններում»,- հայտարարել է Զախարովան։