Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը չի պատրաստվում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը՝ 2008 թվականի իրադարձությունների համար Վրաստանին փոխհատուցում վճարելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՄԻԵԴ-ի
որոշումները Ռուսաստանում չեն կատարվում»,-
ընդգծել է նա։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել
է Վրաստանին վճարել ավելի քան 253 միլիոն եվրո փոխհատուցում։