Համերաշխությունս եմ հայտնում ՀԱԵ բոլոր այն սրբազաններին, որոնց փորձում են հալածել Կտրիճ Ներսիսյանն ու իր գաղափարակից մյուս բոլշևիկները. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.



Համերաշխությունս եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր այն կուսակրոն և ամուսնացյալ քահանաներին, վարդապետերին, սրբազաններին, մյուս սպասավորներին, որոնց փորձում են հալածել Կտրիճ Ներսիսյանն ու իր գաղափարակից մյուս բոլշևիկները` Եկեղեցու ներսից և դրսից: Կոչ եմ անում չտրվել սադրանքների և եկեղեցին պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից: Ուխտազանցը պիտի հեռանա։