Նորին Մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում:
Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները` պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխությանը, հատկապես ամենախոցելի խմբի` երիտասարդների և տարեցների հանդեպ: