Նորմալ է հոգևորականների ենթադրյալ հանցագործ լինելը, բայց որ դրա մասին բարձրաձայնում են՝ Հուդա են. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արագածոտնի թեմի առաջնորդի և այլ հոգևորականների ձերբակալություններից հետո Տեր Արամի և այլոց նկատմամբ թիրախավորման դեպքերին:


«Տեր Արամին մեղադրում են «իր եղբայրներին մատնելու» համար,


Դանիել Իոաննիսյանին մեղադրում են «հոգևորականների դեմ գրություն ուղարկելու» համար:


Սա՞ է ձեր անաչառությունը, սրա՞նք են ձեր արժեքները. այսինքն՝ նորմալ է հոգևորականների ենթադրյալ հանցագործ լինելը, բայց ա՛յ, որ դրա մասին բարձրաձայնում են, բացահայտման հետևից գնում են, այ իրենք Հուդա են, «հայի ինքնության դեմ» պայքարողնե՞ր են:


Եթե դա է ձեր ինքնությունը, ուրեմն ողբամ ինքության ձեր պատկերացման վրա»,- գրել է նա: