Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գերմանիայի իշխանությունները մտադիր են առաջիկա տարիներին 10 միլիարդ եվրո հատկացնել բանակը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) համալրելու համար։ Այս մասին եվրոպական ԶԼՄ-ները հայտնում են՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին։
Պիստորիուսի խոսքով՝ նախատեսվում է ձեռք բերել «տարբեր տեսակի և տարբեր թռիչքի բարձրության» ԱԹՍ-ներ։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ինչպես պաշտպանության համար նախատեսված ԱԹՍ-ներին, այնպես էլ հարձակողական գործողություններին մասնակցելու համար մշակված անօդաչու թռչող սարքերին։
Բացի այդ, Պիստորիուսն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է ստանձնել առաջատար դեր Հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ Եվրոպական միության համատեղ նախագծում։