Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։
X սոցիալական ցանցում Դմիտրիևն ընդգծել է այդ զրույցի նշանակությունը համաշխարհային քաղաքականության համար։
«Կարևոր ամբողջ աշխարհի համար, դրական և արդյունավետ հեռախոսազրույց նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև՝ հստակ նշված հետագա քայլերով»,- գրել է նա։
Հոկտեմբերի 15-ին զրույցի ավարտից հետո Թրամփն այն անվանել էր արդյունավետ ։
Թրամփի խոսքով՝ Պուտինը շնորհավորել է իրեն և ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու կապակցությամբ։ Թրամփը վստահություն է հայտնել, որ այդ հաջողությունը կօգնի առաջ գնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։