Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունգարիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների պլանավորված հանդիպումը հիանալի նորություն է ողջ աշխարհի խաղաղասեր մարդկանց համար։ Մենք պատրա՛ստ ենք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում կայանալիք հանդիպման մասին հայտարարել է Թրամփը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Մինչ նախագահների անձնական զրույցը, կհանդիպեն ավագ խորհրդականները։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանց հանդիպման վայրը դեռևս ընտրված չէ։