Պուտինը Օրբանին տեղեկացրել է Թրամփի հետ զրույցի մանրամասները

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել ապահովել Բուդապեշտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավոր գագաթնաժողովի կազմակերպման պայմանները։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև հեռախոսազրույցը տեղի ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։


Օրբանը «պատրաստակամություն է հայտնել ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները Բուդապեշտում հնարավոր ռուս-ամերիկյան գագաթնաժողովի կազմակերպման համար»։


Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի հիմնական բովանդակության մասին։ Պուտինը նշել է, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիները գտնելու համատեքստում հետագա գործողությունների ալգորիթմը՝ նկատի ունենալով նաև հեռանկարում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումը հունգարական մայրաքաղաքում։