ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:
Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
«Մայր Աթոռը, այսինքն՝ Կտրիճ Ներսիսյանը, հայտարարություն է տարածել, այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա։
Այս մեջբերման մեջ բացակայում է, թե ինչ է նախորդել սրան։
Աղմկահարույց հեռախոսազրույցից մեջբերում անելիս նակնհայտորեն անտեսվում է այն փաստը, որ․ «Մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ ցույց արա» արտահայտությունն ամենևին որևէ սաղմոսից կամ Սուրբ գրքից մեջբերում չէ, այլ Եկեղեցու քաղաքական գործուենության մասին հերթական փաստական տվյալ։
Հաշվի առնելով վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները՝ Կտրիճի ու նրա զինակիցների հեռացումն անխուսափելի է՝ որքան էլ տարբեր ձևերով քողակվեն, փարիսեցիություն անեն, անգամ եթե ղողանջեն Հայաստանի եկեղեցիների բոլոր զանգերը։
Իսկ եթե ղողանջեն՝ միայն ի լուր ազատագրման»,- գրել է Դավոյանը: