Շիրակ միջազգային օդանավակայանում ընդլայնվում է չվերթների աշխարհագրությունը

Շիրակ միջազգային օդանավակայանում ընդլայնվում է չվերթների աշխարհագրությունը։ Օդային ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրից հետո Գյումրիից արդեն հնարավոր է Լառնակա գնալ ու գալ։


Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ տեղական ու օտարերկրյա ավիափոխադրողները, եթե ուղևորը հատի Հայաստանի սահմանն ու առնվազն 1 նոր ուղղությամբ չվերթ ունենա Շիրակ օդանավակայանից։