Երևանում թալանել են հայտնի «Եվրոբազա» ընկերությունը:
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, Երևանի քրեական վարչության ծառայողները:
Տեղում Հրայր Ա.-ն քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պաահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: