Կենտրոնական բանկը զգուշացնում է․ Ֆիշինգային նամակներ են ուղարկվում

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից։


« Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:


Հորդորում ենք՝


• չբացել կցված ֆայլերը

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին

• անմիջապես ջնջել նման նամակները:


Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:


Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հայտարարության մեջ։