Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 28 հարց է ընդգրկված

Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 20-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:


Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:


Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց: