2023-ին Նուբարաշեն այցի ժամանակ երեխաներն ասացին, որ խնդիր ունեն մարզադահլիճի հետ կապված․ Տիգրան Ավինյան

2023 թվականին Նուբարաշեն այցի ժամանակ երեխաներն ասացին, որ խնդիր ունեն թիվ 175 դպրոցի մարզադահլիճի հետ կապված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


 

«Այսօր արդեն, կառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված այդ մարզադահլիճում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և շատ շուտով  աշակերտները կունենան նոր, հարմարավետ ու  ժամանակակից պայմաններ՝ ուսման և մարզվելու համար»,-նշել է նա և կից տեսանյութ հրապարակել։