ՏԿԵ նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր։ 

 

Մինչ Տավուշ հասնելը,  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ, նախարարը  ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին, որոնք մեծ թափով ընթանում են այս պահին։


 

Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարն  այցելել է Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվել են գծանշման աշխատանքներ և ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։



Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Չինչին բնակավայրն էր, որտեղ հիմնանորոգվում է 10 կմ երկարությամբ ճանապարհը։ 


 

Տեղում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարը հանձնարարել է շինարարին վերացնել թերությունները, բացառել նախագծից շեղումները, քանի որ անորակ աշխատանքը ոչ մի պարագայում չի ընդունվելու։

 


Այց է կատարվել նաև Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածում, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, ինչպես նաև կանգառ է  կատարվել  Խաշթառակի կամրջի մոտ։ Նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Մետաղական կոնստրուկցիաների հիմնական մասն արդեն տեղադրված է։ 


 

Խաշթառակի կամուրջը վնասվել էր անցած տարի մայիսյան ջրհեղեղի ժամանակ։