Եթե ես կաշառքի նկատմամբ գոնե մինիմալ տոլերանտություն ունենայի, հիմա Թագուհի Թովմասյանի հետ նույն խմբակցության ու Սերժի թիմի անդամ կլինեի․ Մեխակյան

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ, ինձ հետ թեկուզ մեկ ժամ աշխատած յուրաքանչյուր մարդ, իմ աշխատասենյակ մտած յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ Մեխակյան ազգանունն ու «կաշառք» բառը ոչ թե հականիշներ են, այլ թշնամի բառեր։

Չգիտեմ ինչի դիմաց «Իմ քայլից» դուրս եկած և Սերժի թիմը մտած Թագուհի Թովմասյանը, ով չգիտեմ ինչպես Երևանում 3-4 բնակարան է հետ գցել իմ անունն ու պատիվն արատավորող մի հոդված է տպագրել՝ ինձ վերագրելով մի բան, որը ես գենետիկ մակարդակով եմ մերժել ու մերժում։

 

 

Տիկին Թովմասյանին և իր թերթոնին մեկ օր ժամանակ եմ տալիս ներողություն խնդրելու և հերքում տպագրելու համար, հակառակ պարագայում կհանդիպենք դատարանում։

 

 

Հ.Գ. Եթե ես՝ Արգիշտի Մեխակյանս կաշառք երևույթի նկատմամբ գոնե մինիմալ տոլերանտություն ունենայի, հիմա Թագուհի Թովմասյանի հետ նույն խմբակցության ու հետևաբար Սերժի թիմի անդամ կլինեի։

 

 

Չափներդ իմացեք։