Ի՞նչ հարաբերություն պետք է լինի քաղաքապետի և Եկեղեցու միջև, որ առաջինը պարտք մնա երկրորդին․ Կոտոլյան

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է ․


Երբ քաղաքապետը Եկեղեցուն է պարտք


Բոլոր այն թեմաների շուրջ, որոնց մասին արդեն բոլորը խոսել են, ես սովորաբար լռում եմ։


Ոչ թե անտարբերությունից, այլ որովհետև կրկնելը նոր բան չի ավելացնում։


Բայց այս անգամ մի հարց այնուհանդերձ մնաց իմ համար բաց։


Լսելով հայտնի ձայնագրությունը՝ ակամա ֆիքսեցի մի արտահայտություն․


Գյումրու քաղաքապետն ասում է, որ Եկեղեցուն գումար է պարտք։


Երկու օր է՝ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ իրավիճակում կարող է նման բան լինել։


Ի՞նչ հարաբերություն պետք է լինի քաղաքապետի և Եկեղեցու միջև, որ առաջինը պարտք մնա երկրորդին։


Ամեն դեպքում հարցը մնում է նույնը: