Հետաքննող լրագրողները մտնեն կուսակցության փակ խումբ և տիրաժավորելու միակ գրառումը էնպիսին լինի՝ սիրով կիսվես․ Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սքրինշոթ է հրապարակել և գրել.


«Կուսակցությունը պիտի էնպիսին լինի, որ հետաքննող լրագրողները մտնեն Կուսակցության փակ խումբ, օրերով մնան ու տիրաժավորման ենթակա միակ գրառումը էնպիսին լինի, որ մեծ սիրով կիսվես քո էջում:


Ցավում եմ, որ Հետքը էսքան տարի համագործակցեց Քոչարյանի գաղափարախոս Վահե Հովհաննիսյանի հետ, բայց նրանց փակ խմբերին էդպես էլ հասանելիություն չունեցավ: Դե ոչինչ, երևի փորձում են, բախտները չի բերում»: